top of page

Ձեռնարկատիրության ապագա մարտահրավերն է՝
ունենալ այնպիսի ֆինանսական կառավարման համակարգ, որը կաշխատի արագ և արդյունավետ, բարձր վերահսկողությամբ ու ավելի քիչ ծախսատարությամբ

Մեր նպատակն է.

Երկարատև համագործակցություն՝ հիմնված մեր առջև դրված խնդիրների լուծման պրոֆեսիոնալ մոտեցման վրա, և որ այն առավելագույնս նպաստի ձեր ընկերության զարգացմանը:

 

Օգնել ձեզ ընտրելու առավել օպտիմալ հաշվապահական հաշվառում՝ կոնկրետ իրավիճակային ժամանակահատվածի համար առաջարկելով ձեր ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական և հարկային հաշվառման ճիշտ ուղղությունները:

իրականացնել դատական ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական փորձաքննություններ՝ օբեկտիվորեն կիրառելով  փորձագիտական ոլորտի ժամանակակից մեթոդական մոտեցումները:

Ներկայացնել ֆինանսական կառավարման ուղղությունների իրավիճակային գնահատականներ և ֆինանսական արդյունքների վերլուծություն՝ կոնկրետ ժամանակահատվածների համար:

Առաջարկել ընկերության յուրատեսակ շահութաբաժնային քաղաքականության մոդել, որն իրենից կներկայացնի ֆինանսական ռազմավարության մի մաս՝ ուղղված օգտագործվող և վերաներդրվող (կապիտալացվող) շահույթի մասնաբաժինների համամասնությունների օպտիմալացմանը, որը և նպատակ է հետապնդելու՝ բարձրացնել և՛ ընկերության շուկայական արժեքը և՛ բաժնետերերի բարեկեցությունը։

Ընկերության կողմից շահույթի կառավարումը, շահութաբաժինների (շահաբաժինների) չափերը որոշելիս, պետք է հիմնված լինի նրա ֆինանսական կայունության, հետագա կապիտալացման կամ վերաներդրված կապիտալի շահութաբերության ապահովման վրա, միևնույն ժամանակ` հաստատելով բաժնետերերի շահերի, նրանց բարեկեցության բարձրացման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հավասարակշռվածությունը։

     

bottom of page