հաշվապահական գրասենյակը կազմակերպությունների
և ֆիզիկական անձանց համար մատուցում է մի շարք ծառայություններ.
☑ հաշվապահական հաշվառման վարում
(ֆինանսական և հարկային հաշվառումներ),
☑ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական
դատական փորձաքննությունների կատարում,
☑ կորպորատիվ ֆինանսական մենեջմենթ,
☑ ֆինանսական և հաշվապահական խորհրդատվություն,
☑ հաշվապահական հաշվառման դասընթացներ
(իր մեջ ներառում է՝ ֆինանսական հաշվառում -2 ամիս,
հարկային հաշվառում -2 ամիս, գործնական ՀԾ-7 - 1 ամիս):
Հաշվապահական հաշվառման վարում.
Մեր կողմից առաջարկվող հաշվապահական հաշվառման վարման ծառայություններն աչքի են ընկնում բարձր մասնագիտական և գործնական պրոֆեսիոնալիզմով, ֆինանսների, հաշվապահական հաշվառման համալիր և փոխլրացնող ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջարկում ենք մեր գործընկերներին միջազգային հաշվապահական ստանդարտներին, ՀՀ հարկային օրենսդրությանը, ժամանակակից կառավարչական մոտեցումներին և տեղեկատվական տեխնոլոգիաներին համապատասխան որակյալ ծառայություններ:
Դասընթացներ և թրեյնինգներ.
Կիրառական հաշվապահական հաշվառման դասընթացները և թրեյնինգները նախատեսված են սկսնակ և գործող հաշվապահների համար (անհատական, նաև խմբակային).
-
Դասընթացներ – հարկային հաշվառում (ակցիզային հարկի, ԱԱՀ-ի, շահութահարկի հաշվառում, այլ հարկեր և վճարներ), ֆինանսական հաշվառում (արտադրության, ծառայությունների և առևտրի հաշվառում, ակցիզային հարկով հարկվող ապրանքների արտադրության և իրացման հաշվառում):
-
Թրեյնինգներ – հարկային, ֆինանսական և կառավարչական հաշվառումների ամբողջականության մեջ դրանց կիրառական կապվածության, փոխլրացնող ուղղությունների վերլուծություններ և բացահայտումներ, ինչպես նաև ծրագրային գործիքների (ՀԾ հաշվապահ 7, 1C, Mic. Excel, e-invoicing, bank Client, online-banking) արդյունավետ օգտագործման հմտություններ:
Մեզ մոտ դասավանդում են ֆինանսների և հաշվապահական հաշվառման ոլորտներում որակավորում ունեցող փորձառու մասնագետներ: